ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորը հորդորում է տարանջատել պատվաստման մասին բամբասանքներն ապացուցված նյութերից

Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորը հորդորում է տարանջատել պատվաստման մասին բամբասանքներն ապացուցված նյութերից

Աչքի վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցության վերաբերյալ որևէ ապացույց չկա: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում  Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր Էնթոնի Ալդավեն նշեց, որ պատվաստանյութի բացասական հետևանքների մասին հայտնի չէ:

 «Մենք պետք է տարանջատենք առանց հիմնավորման շրջանառվող տեղեկությունները, բամբասանքները, գիտական ապացուցված նյութերից: Որպես բժիշկ, որպես ակնաբույժ ուզում եմ ընդգծել, որ կորոնավիրուսից  բացասական հետևանքները շատ ավելին ծանր են, մահվան ռիսկը շատ ավելի բարձր է, քան այն չնչին ռիսկը, որը կարող է ունենալ պատվաստանյութը»,-ասաց Էնթոնի Ալդավեն:

Նա նշեց, որ ինքը պատվաստվել է, առաջին դեղաչափը ստացել է նախորդ դեկտեմբերին, երկրորդը հունվարին: Պրոֆեսորը պնդում է, որ պատվաստումը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու, հոսպիտալացվելու ու մահվան ռիսկը:

«Տարբեր երկրներում տարբեր պատվաստանյութեր են կիրառվում, դրանք բոլորը նվազեցնում են նշածս ռիսկերը: Հորդորում եմ պատվաստվել: Եթե ձեզ համար չեք դա անում, ապա արեք այն մարդկանց համար, որոնց սիրում եք»,-ասաց Էնթոնի Ալդավեն:

  • Կիսվել: