հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կահիրեում կիրականացվի Հայաստանի կամ Երևանի անվանմամբ փողոցի անվանակոչություն

Կահիրեում կիրականացվի Հայաստանի կամ Երևանի անվանմամբ փողոցի անվանակոչություն

Երևանի ավագանին որոշում է ընդունել` քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն «Եգիպտոսի հրապարակ» անվանակոչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:

Համապատասխան նախագիծը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի կայքում:

Նշվում է, որ սույն որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Առաջարկը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Այս որոշմանը զուգահեռ Կահիրեում կիրականացվի Հայաստանի կամ Երևանի անվանմամբ փողոցի անվանակոչություն:

 

  • Կիսվել: