հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կադրային փոփոխություններ, նոր նշանակումներ ու ազատումներ ՆԳՆ ոստիկանության համակարգում

Կադրային փոփոխություններ, նոր նշանակումներ ու ազատումներ ՆԳՆ ոստիկանության համակարգում

Երեկ՝ մայիսի 30-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ՝ մեկ այլ հրամանով ազատվելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից:

Ոստիկանության գնդապետ Արման Պապյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից՝ անցնելով կենսաթոշակի։

Մեկ այլ հրամանով Սանթուր Դուրգարյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից և  նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: 

ՀՀ ՆԳ նախարարի հրամանով, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը:

  • Կիսվել: