երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Կա ֆինանսական ավելի մեծ հատկացումների կարիք. Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին

Կա ֆինանսական ավելի մեծ հատկացումների կարիք. Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին

Աղետի գոտում վերականգնվում են ճանապարհներ ու կամուրջներ, տիղմից մաքրվում տարածքներ, Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Մեծ աշխատանք է տարվել Քարկոփում, որտեղ մաքրման աշխատանքներից բացի, նաև որոշ հատվածներում վերականգնվել է ջրա- և էլեկտրամատակարարումը: Ակտիվ ընթացքի մեջ է վնասների գույքագրումը, որը հնարավորություն կտա վնասների փոխհատուցման ու աջակցության այլ ծրագրեր իրականացնել, տեղեկացրել է Սանոսյանը:

Աղետի գոտում աշխատում են նաև առողջապահական և աշխատանքի տեսաչական մարմնի աշխատակիցները, գնահատում իրավիճակը: Անհրաժեշտության դեպքում բնակիչները կապահովվեն դեղորայքով: Նախարար Սանոսյանը նշել է, որ գետի մակարդակի նվազումը թույլ է տվել վերհանել մի շարք խնդիրներ, որոնք կապված են նաև գետերի հուների հետ:

Գնել Սանոսյանը նշել է, որ կա օրենսդրական փոփխոությունների, ֆինանսական աելի մեծ հատկացումների կարիք , որպեսզի հնարավոր լինի գետերի հուներում աշխատանքներ տանել, այդ հուները մաքրենլ, ափապաշտպան աշխատանքներ կատարել, քանի որ գետում շատ քարեր ու աղբ կա, ծառեր կան:

«Կամուրջներ ունենք, որի փլուզման պատճառը հանդիսացել Է ծառյին մեծ կուտակումը, որի համար կամուրջը դարցել է արգելք, կուտակված ջուրը բարձրացել է կամուրջի վրա: Այդպիսի մտքեր կան, ինչպես նշեցի, յուրաքանչյուր գերատեսչություն իր աշխատանքն է անում, այս մասով էլ խնդրել ենք ՇՄՆ գործընկերներին դիտարկել և եթե կարիք կա նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որ մենք կարողանքնք գետերի հուները բավարար չափով մաքրենք»,- նշել է նախարարը:

  • Կիսվել: