հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կ․ Պոլսի Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցում 25-ամյա դադարից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել

Կ․ Պոլսի Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցում 25-ամյա դադարից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել

Կ․Պոլսի Սարըյեր շրջանի Յենիքյոյ թաղամասի Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցին վերաբացվել է արարողությունների համար։ Այստեղ 25-ամյա դադարից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ պատարագը մատուցվել է կիրակի օրը, հուլիսի 11-ին, Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Գերապայծառ Լևոն Զեքիյանի ձեռամբ։ Եկեղեցին վերանորոգվել է Սուրբ Հակոբ հիմնադրամի և Սերոբ Չուբուքերյանի ջանքերով։

Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1871 թ․ Անտոն Թընգըր Յավեր փաշայի կողմից գնված հողատարածքի վրա և ընծայվել կաթոլիկների համար սուրբ համարվող Անտուանին։

  • Կիսվել: