կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Ջրհեղեղի ժամանակ փլուզված կամուրջները հիմնականում համայնքային ճանապարհներին են. Սանոսյան

Ջրհեղեղի ժամանակ փլուզված կամուրջները հիմնականում համայնքային ճանապարհներին են. Սանոսյան

Ջրհեղեղի ժամանակ փլուզված կամուրջները հիմնականում համայնքային ճանապարհներին են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ M6 մայրուղու վրա աշխատանքներ տանելիս ուսումնասիրվել է ամբողջ ենթակառուցվածքը։

«Տեսանք, որ խնդիրներ կան, որից հետո այս ճանապարհի կամուրջները թարմացվեցին։ Բացի դրանից, շատ տեղերում հենապատեր են կառուցվել։ Սա հանգեցրել է նրան, որ այս երթուղու վրա փլուզված կամուրջներ չկան»,-նշեց նախարարը։

Սանոսյանը նաև հավելեց, որ բնական աղետի պատճառած ֆինանսական վնասը հաշվարկվում է, և դեռ երկար ժամանակ այս մասով տեղեկություն չի լինի։

 

  • Կիսվել: