ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ջրբաժանի մյուս կողմում այս իշխանություններն են, ովքեր իրենց հայրենիքի համար «կադաստրի վկայական» են աղերսում թշնամուց. Սաղաթելյան

Ջրբաժանի մյուս կողմում այս իշխանություններն են, ովքեր իրենց հայրենիքի համար «կադաստրի վկայական» են աղերսում թշնամուց. Սաղաթելյան

Մայիսի 28-ը հայ ժողովրդի ամենալուսավոր տոներից մեկն է, 1918 թվականի մայիսի 28-ին մեր նախնիներն իրանացրեցին անհնարինը․ նրանք ցեղասպանված ժողովրդին կազմակերպեցին, համախմբեցին, հույս տվեցին, կամք, վճառականություն, պայքարի և լույսի ճանապարհը ցույց տվեցին, առաջնորդեցին, ռազմաճակում հաղթանակ կերտեցին և ստեղծեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառմանն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ 105 տարի անց կրկին կանգնած ենք գոյութենական վտանգի առջև։ 

«Հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար։ Եվ ցանկացած փաստաթուղթ, որը ընդունվելու է այս իշխանությունների կողմից, որով Արցախը լինելու է  Ադրբեջանի կազմում, դա առոչինչ է, դա լեգիտիմություն չունի, և մեր ժողովուրդը դա չի ընդունելու»,- ընդգծեց նա։

«Ջրբաժանը հստակ է․ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար, ում համար մեր հայրենիքի յուրաքանչուր թիզ սուրբ է և պատրաստ են անձնազոհությամբ պահել ու պաշտպանել այն։ Իսկ ջրբաժանի մյուս կողմում իրենց երկրում տնվորի կարգավիճակով ապրող այս իշխանություններն են, ովքեր իրենց հայրենիքի համար «կադաստրի վկայական» են աղերսում թշնամուց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունքն աղերսում են թշնամուց»,- նշեց ՀՅԴ գործիչը։

Ըստ նրա՝ ջրբաժանը հստակ է․ կա՛մ օրվա իշխանության վարած օրակարգի, «այսինքն՝ հանձնվելու և ստրկության ճանապարհն է, կա՛մ պայքարի»։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ես հստակ ասում եմ՝ շատ ժամանակ չունենք, դանակը վաղուց հասել է ոսկորին։ Օրվա իշխանությունը շատ հստակ հրապարակել է երկիրը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը։ 2023 թվականը հայ ժողովրդի և հայ մարդու համար ճակատագրական տարի է։

Ես այսօր այս խորհրդանշական վայրում կասեմ ըդամենը հետևյալը, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչ, մեր ժողովրդին ոտքի է հանելու և առաջնորդելու է պայքարը և ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու մեր երկրից։

Այո՛, նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում մենք հաղթելու ենք»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: