ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ջերմուկ քաղաքի «Եղնիկի» արձանի մոտակայքում ՌԴ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Ջերմուկ քաղաքի «Եղնիկի» արձանի մոտակայքում ՌԴ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 12-ին, ժամը 15։54-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ջերմուկ քաղաքի «Եղնիկի» արձանի մոտակայքում ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Շտապօգնության աշխատակիցները տեղում տուժած Լ․ Մ․-ին (ծնված 1966 թ․, ՌԴ քաղաքացի) ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

  • Կիսվել: