հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ջերմաստիճանը կտրուկ նվազում է

Ջերմաստիճանը կտրուկ նվազում է

Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետեւ նույնքանով կբարձրանա։

Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +11+13:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,

Լոռիում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10, 

Տավուշում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+14,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+13,

Արարատում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +12+14, 

Արմավիրում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +12+14, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +12+14, 

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,

Արցախում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14 (հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17): 

  • Կիսվել: