երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Արյունաբանական կենտրոնում  քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող բալիկները ծափերով  իրենց շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին (տեսանյութ)

Արյունաբանական կենտրոնում քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող բալիկները ծափերով իրենց շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին (տեսանյութ)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն հրապարակել է տեսանյութ, որտեղ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող բալիկները ծափահարություններով շնորհակալություն են հայտնում բոլոր բժիշկներին և բուժաշխատողներին։

Տեսանյութին կից նա գրել է․ «Պրոֆ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում այս պահին բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող մեր բալիկներն ու նրանց ծնողներն են։

Ծափերով նրանք իրենց շնորհակալություն են հայտնում բոլոր բժիշկներին և բուժաշխատողներին, ովքեր այս օրերին անհավասար պայքար են մղում անտեսանելի թշնամու դեմ և փրկում կյանքեր։

Մենք նույնպես միանում ենք այս ծափահարություններին և երախտագիտության խոսքեր հղում առողջապահական ոլորտի բոլոր աշխատողներին։

Շնորհակալություն Ձեր նվիրումի և անձնազոհության համար»։

  • Կիսվել: