չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը կտևի ևս 3-4 շաբաթ․ Նաթանյահու

Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը կտևի ևս 3-4 շաբաթ․ Նաթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Գազայի հարավում գտնվող Խան Յունիսում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը կտևի ևս 3-4 շաբաթ: Այս մասին հաղորդում է իսրայելական Channel 13 News-ը՝ վկայակոչելով անանուն դիվանագիտական ​​պաշտոնյաների։

Լրատվամիջոցը նշում է, որ ենթադրվում է, որ Բայդենի վարչակազմն ակնկալում է, որ դրանից հետո Գազայում մարտերը կդառնան ավելի նպատակաուղղված և պակաս ինտենսիվ։
 
Ընդգծվել է, որ պաշտոնյաները հերքել են նախկին տեղեկություններն այն մասին, որ Բայդենը վերջնաժամկետ է սահմանել մինչև տարեվերջ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

  • Կիսվել: