կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ մեծ թվով անձանց պարագայում իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` իմանալով, որ արդարացվելու են

Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ մեծ թվով անձանց պարագայում իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` իմանալով, որ արդարացվելու են

Իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` լավ իմանալով, որ վերջում արդարացվելու են, սակայն նրա խնդիրը նրանց համար քաղաքականությունից դուրս «զբաղվածություն» ապահովելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դատարանն արդարացման վերդիկտ կայացրեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ:

Այն, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ առաջին իսկ պահից ապօրինություններ էր իրականացվում, կարծում եմ, որ բոլորի համար էլ ակնհայտ էր:

Արդարացնելը հասկանալի է, բայց ո՞վ է պատասխան տալու նրանց, նրանց ընտանիքներին` վերջիններիս ազատությունից զրկելու, քաղաքական և ազատ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակելու, դատաիրավական հսմակարգի տհաճ, ժամանակատար ցիկլում հայտնվելու համար:

Ավելին, վստահ եմ, որ մեծ թվով անձանց պարագայում, իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` լավ իմանալով, որ վերջում արդարացվելու են, սակայն նրա խնդիրը սկզբնական փուլերում մարդկանց կալանքով պատժելն ու նրանց համար քաղաքականությունից դուրս «զբաղվածություն» ապահովելն է, ինչը ժամանակի առումով մարդկանց քաղաքական, քաղաքացիական ակտիվության վրա ազդելու միջոց է»,-գրել է նա։

  • Կիսվել: