ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իշխանությունների հետ որևէ ուղղակի կամ քողարկված կապ չեմ ունեցել, կալանքը չի փոխել իմ մոտեցումները․ Արմեն Չարչյան

Իշխանությունների հետ որևէ ուղղակի կամ քողարկված կապ չեմ ունեցել, կալանքը չի փոխել իմ մոտեցումները․ Արմեն Չարչյան

Իշխանությունների հետ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ քողարկված կապ չեմ ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե իշխանություններն իրեն հորդորել են մանդատը վայր դնել, դուրս գալ քաղաքականությունից, փոխարենը քրեական գործի հետ կապված հանգիստ կթողնեն։

«Իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ, էդ ամենը մտացածին հերյուրանքներ են։ Այդ հարցին պատասխանել եմ Մարկ Տվենի խոսքերով․ «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»»,-ասաց նա։

Արմեն Չարչյանն ասաց, որ կալանքը չի փոխել իր մոտեցումները, աշխարհայացքը։ Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա որոշակիորեն բարելավվել է, անցել է խորհրդարանում իր աշխատանքին և զբաղվելու է նաև գիտական աշխատանքով։

Ինչ վերաբերում է իրեն կալանավորելուն, ապա Չարչյանն ասաց․

«Բացարձակ ապօրինություն էր, որի մասին վկայում է ՍԴ որոշումը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը ՝ առողջական վիճակից ելնելով»,-նկատեց նա։

 

  • Կիսվել: