ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իշխանության սուտը, թե այլ առարկայով է Մհերը հարվածել, հերքվում է՝ այս ձեռքը տեսնելով. Բաբայան

Իշխանության սուտը, թե այլ առարկայով է Մհերը հարվածել, հերքվում է՝ այս ձեռքը տեսնելով. Բաբայան

Իշխանության սուտը, թե այլ առարկայով է Մհերը հարվածել, անմիջապես հերքվում է այս ձեռքը տեսնելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը, որում նա չի բացառում, թե Մհեր Սահակյանը իրեն հարվածել է ինչ–որ առարկայով։

«Մհեր Սահակյանի ձեռքն է, հայտնի միջադեպից հետո: Իշխանության սուտը, թե այլ առարկայով է Մհերը հարվածել, անմիջապես հերքվում է այս ձեռքը տեսնելով»,– գրել է նա։

Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

1) Որևէ խուլիգանական գործողություն չի եղել։ Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով։

2) Հարվածը ՉԻ ԵՂԵԼ որևէ առարկայով, այլ եղել է բռունցքով»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, գոռգոռոցներ են լսվել: Դրանից հետո իրավապահները բերման են ենթարկել եւ ձերբակալել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:

  • Կիսվել: