երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈՒՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է բամբակի արտադրամասում։
Այն մեկուսացվել է ժամը 16։27-ին։

 

  • Կիսվել: