կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իսակովի պողոտա-Բաբաջանյան հանգույցում երթևեկություն կփոխվի. մի հատվածը 4 օր փակ է լինելու

Իսակովի պողոտա-Բաբաջանյան հանգույցում երթևեկություն կփոխվի. մի հատվածը 4 օր փակ է լինելու

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ս.թ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն:

Մասնավորապես՝

· Փակվելու է Իսակովի - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,

· Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):

Վարորդներին առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:

  • Կիսվել: