երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրազեկող տեսանյութ՝ գազի անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ

Իրազեկող տեսանյութ՝ գազի անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկող տեսանյութ է պատրաստել: Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։

«Տեսչական մարմինը՝ որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել  գազի անվտանգության կանոնների պահպանման մասին։

Ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ այս տեսանյութի տարածման հարցում, ինչը կնպաստի հետագայում հնարավոր պատահարների թվաքանակի նվազեցմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: