ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իրավունք». 2020 թ. 10 մլն ծառ տնկելու ծրագիրը հաջորդ տար­վա պետբյուջեի նախագծով նախատեսված չէ

«Իրավունք». 2020 թ. 10 մլն ծառ տնկելու ծրագիրը հաջորդ տար­վա պետբյուջեի նախագծով նախատեսված չէ

«Իրավունքը գրում է.

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փո­խակերպելով բա­նականությունը» համաժողովում ունեցած իր ելույթի ժա­մանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին: Մինչ բնապահպանները ակտիվ քննարկում են այս գաղափա­րի հնարավորությունները, ռիսկերն ու դրական և բացասական կողմե­րը, երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հօդս ցնդեցրեց վարչա­պետի խոստումը:

Պարզվում է՝ 2020 թ. 10 մլն ծառ տնկելու ծրագիրը հաջորդ տար­վա պետբյուջեի նախագծով նախատեսված չէ: Այս մասին տեղեկացրեց նախարարը երեկ բյուջեի քննարկման ժամանակ և մանրամասնեց, որ 2020 թ. անտառվերականգնման հա­մար բյուջեում 400 մլն դրա­մից ավելի գումար է նախա­տեսված, բայց այդ գումարի մեջ 10 մլն տնկիներ գնելն ու տնկելը նախատեսված չեն:

-Այդ 10 մլն ծառերի ծրագիրն այլ ֆինանսավորման գործըն­թացներ է ենթադրում: Մենք կապի մեջ ենք ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի մեր գոր­ծընկերների հետ՝ տնկիներ ձեռք բերելու և համատեղ ծրագիր իրակա­նացնելու համար: Բայց սա համահայկական ծրագիր է, և գաղափարն այն է, որ դրան լայն մասնակցություն կունենան ինչպես ՀՀ տարբեր շահառուներ, մասնակիցներ՝ բիզ­նես կառույցներից, դպրոցներից, այնպես էլ Սփյուռքից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

  • Կիսվել: