չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրավիճակը շարունակում է ահագնանալ. վարչապետ

Իրավիճակը շարունակում է ահագնանալ. վարչապետ

Իրավիճակը շարունակում է ահագնանալ: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ասա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը:

Նա ասաց, որ հիմնական հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում:

Վարչապետը նշեց. «Ես ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ ամենամեծ պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի վարակի թվերի նվազման, ընդհուպ մինչեւ զրոյացման:

Մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, այս իրավիճակում աշխատում է մեր դեմ: Որովհետեւ ՀՀ-ում 2018-ից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել: Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի եւ կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք:

Ես մի օրինակ բերեմ, երբ առեւտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում, եւ որում է կայացվում այդ վայրը փակել, եւ այն ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ առեւտուր անողների մթերքը կփչանա, նրանք վնասներ կկրեն: Մենք այստեղ գործ ունենք վարչարարության կոշտության պակասի հետ:

Այս ամենը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե ենթադրենք վարունգի կամ լոլիկի որեւէ կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ երկրի վարչապետը որոշել է վարունգի, լոլիկի  կամ կանաչիի  առեւտրի մենաշնորհ հաստատել»:

 

  • Կիսվել: