երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19։35-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19։35-ի դրությամբ

Հունվարի 15-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, բքի պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: