ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 18:35-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 18:35-ի դրությամբ

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 18:35-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար:

«Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: