ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ

Փետրվարի 6-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պաճառով Թորոս բնակավայրից մինչև Բավրա ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» ճանապարհահատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Ծիլքարից դեպի Գեղարոտ, Մ-4 միջպետական ճանապարհից դեպի Սեմյոնովկա տանող ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ցածր տեսանելիության և բքի պատճառով Արագածի, Գավառի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհները և Ջրաբեր-Ֆանտա ավտոճանապարհը դժվարանցանելի են։

Ապարանի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: