կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրավական օգնության իրականացման նպատակով կսահմանվեն ներպետական և միջազգային մակարդակում ընդունելի չափանիշներ. որոշում

Իրավական օգնության իրականացման նպատակով կսահմանվեն ներպետական և միջազգային մակարդակում ընդունելի չափանիշներ. որոշում

Կառավարությունը հավանություն է տվել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ, այդ թվում նաև իրավակիրառ մարմինների միջև իրավական փոխօգնության իրականացման լիարժեք և գործուն մեխանիզմներ՝ նպաստելով իրավական օգնության ոլորտում լայն շրջանակի համագործակցության խորացմանը, Հայաստանի Հանրապետության՝ որպես հուսալի գործընկերոջ միջազգային վարկանիշի բարձրացմանը, կապահովվի օտարերկրյա պետությունների հետ քրեական գործերով համագործակցության բարձր մակարդակ:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է իրավական օգնության իրականացման նպատակով սահմանել թե՛ ներպետական և թե՛ միջազգային մակարդակում ընդունելի չափանիշներ՝ արդյունքում դյուրացնելով իրավական օգնության ոլորտի ներկայացուցիչների գործառույթների պատշաճ իրականացումը և նպաստելով ներկայումս առկա ոլորտը կարգավորող իրավական կարգավորումների բացերի ամբողջական լրացմանը:

  • Կիսվել: