կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Իրաքի գործընկերները կարևորել են ՀՀ ՔԿԱԳ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները

Իրաքի գործընկերները կարևորել են ՀՀ ՔԿԱԳ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները

Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության կառավարության կենտրոնական վիճակագրական կազմակերպության ներկայացուցիչներին:

Մարինե Յայլախանյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ համակարգի զարգացման ուղին, իրականացված բարեփոխումները, էլեկտրոնային կառավարման միասնական համակարգերի ներդրման փորձը, պետական համակարգերի փոխգործելիությունը և զարգացման հեռանկարները:

Իրաքի Հանրապետության գործընկերները նշել են, որ կարևորում են ՀՀ ՔԿԱԳ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները՝ ակնկալելով փորձի փոխանակում:

  • Կիսվել: