հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր. ԿԳՄՍՆ

Իրանում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր. ԿԳՄՍՆ

Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագրով  միջազգային հեղինակավոր 9-րդ գիտաժողովը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները հրատարակվելու են հոդվածների ժողովածուում:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ուղարկեն զեկույցի սեղմագրերը, իսկ ամբողջական զեկույցի ուղարկման վերջնաժամկետ է սահմանված 2023 թվականի դեկտեմբերի 15-ը: Կազմակերպիչները հոգում են մասնակիցների հյուրանոցում կեցության, սննդի (3 գիշեր՝ 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ը) և Ահվազ քաղաքում տրանսպորտային ծախսերը: Ցանկացողները կարող են գիտաժողովի ավարտից հետո 150 ԱՄՆ դոլար հավելավճարով ևս երեք օր մնալ հյուրանոցում: Հավելավճարը ներառում է Ահվազի տեսարժան վայրերի եռօրյա զբոսաշրջային փաթեթը, հյուրանոցում կեցությունն ու սնունդը:

Միջազգային գիտաժողովին մասնակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգել  (+98) 61-3293-1198, (+98) 916-508-8772 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] (զեկույցներն ուղարկելու համար) էլ. հասցեին, պաշտոնական կայք՝ www.llld.ir.

Մասնակիցները պետք է իրենց տվյալներն ու ամբողջական զեկույցն ուղարկեն նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետևյալ էլ. հասցեներին՝ [email protected][email protected]:

  • Կիսվել: