հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թեհրանի ու հյուսիսային իրանահայության պատգամավորը հարգել է Սրբազան Պաշտպանության տարիներին 100 հայ նահատակների հիշատակը

Թեհրանի ու հյուսիսային իրանահայության պատգամավորը հարգել է Սրբազան Պաշտպանության տարիներին 100 հայ նահատակների հիշատակը

Սրբազան պաշտպանության 40-րդ տարելիցի առիթով հղած ուղերձում, Իրանի խորհրդարանում Թեհրանի ու հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը մեծարել է այս տարիներին 100 հայ նահատակների անձնուրացությունը, գրում է Parstoday.com-ը:

Շեշտելով, որ Իրանը ժողովուրդը անկախ էթնիկ պատկանելիությունից, կրոնից ու դավանանքից ներկա են երկրի առաջադիմության տարբեր ոլորտներում Շահվերդյանն ասել է.«Իրանի սահմանադրության մեջ որպես փոքրամասնությունը ճանաչված իրանահայերը Սրբազան պաշտպանության տարիներին մեր սիրելի հայրենիքի տարածքային ամբողջականության պահպանման հարցում ոչ մի ջանք չխնայեցին և ավելի քան 100 վեհ նահատակներ տվեցին Իրանի ժողովրդին ու սրբազան համակարգին»: 

Խորհրդարանում Թեհրանի ու հյուսիսային իրանահայության պատգամավորը շեշտել է.«Այն պայմաններում, երբ հեղափոխության թշնամիները ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական բարդ պայմաններում ու Covid-19 հիվանդության օրերին փորձում են պառակտում առաջացնել ժողովրդի միջև հայերը ինչպես նախորդ 40 տարիների ընթացքում պահպանել և պահպանելու են հեղափոխության ու Սրբազան պաշտպանության ձեռքբերումները՝ արդյունաբերական, գիտական ու համալսարանական տարբեր ոլորտներում: 

  • Կիսվել: