երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրանի և Հայաստանի միջև վերականգվել է բեռնատարների երթևեկությունը

Իրանի և Հայաստանի միջև վերականգվել է բեռնատարների երթևեկությունը

Կորոնավիրուսի հետևանքով կիրառված սահմանափակումների թուլացման արդյունքում Իրանի և Հայաստանի միջև վերականգվել է բեռնատարների երթևեկությունը, տեղեկացնում է ԻԼՆԱ-ն:

Նշվում է, որ միջազգային մաքսային համագործակցության գրասենյակի գլխավոր տնօրեն Հոսեյն Քախքին ասել է.«Իրանի և Հայաստանի մաքսատների ղեկավարների միջև վերջերս կայացած բանակցություններից հետո, Հայաստանի պաշտոնյաները, կատարելով իրենց խոստումը,  իրանական բեռնատարներին թույլ են տվել մուտք գործել այդ երկիր: Արդյունքում, առևտրի հետ կապված խնբդիրներն ամբողջությամբ լուծվել են»:

Նա նաև նշել է, որ Մեղրիի մաքսային տարածքը, որը փոքր է Իրանում գտնվող Նորդուզ մաքսակետից, օգտագործվում է որպես տարանցիկ սահման:

  • Կիսվել: