երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իր դիմումի համաձայն՝ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը

Իր դիմումի համաձայն՝ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից քահանայական կարգի մեջ վերականգնվել է Հայկ Գազազյանը՝ որպես Տ. Նորայր քահանա Գազազյան և ծառայության կոչվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։

Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։

Կարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով:

  • Կիսվել: