երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ դառնալու համար դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ Տեսանյութ

«Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ դառնալու համար դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ Տեսանյութ

Շարունակվում է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ծրագրի շրջանակում ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդունման գործընթացը: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Ծրագրին կարող են դիմել նյութագիտության, էլեկտրոնիկայի, չափիչ սարքավորումների և համակարգերի, ռադիոհաճախականային սարքավորումների և համակարգերի, ավիատիեզերական սարքավորումների և համակարգերի, ռոբոտաշինության, կիսահաղորդչային սարքավորումների, վարորդների աջակցման արդի համակարգերի (ADAS), ինչպես նաև կենսաբժշկական սարքավորումների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։

Մասնակցության չափորոշիչներին բավարարելու և ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև կունենան հասանելիություն՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։

«Ինժեներական քաղաքը» տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։

  • Կիսվել: