Ինը հոգով հարձակվել էին ինձ վրա. Լևոն Քոչարյան
Ոստիկանների մեջ կային մարդիկ, որ անիմաստ փորձում էին կոպիտ բան արած լինել, երբ ընդհանրապես դրա իմաստը չկար: Այս մասին այսօր Էրեբունու բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
Նշենք, որ նրան բերման էին ենթարկել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից:
Քոչարյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Մեկը մեջքից է բռնած, մեկը կողքից, մեկ էլ մեկը գալիս է, ուզում է անպայման թեւս ոլորել: Միգուցե մտածում էին, որ այդպես անելով՝ պարգեւավճարը ավել կլինի, կամ առաջխաղացում կունենա: Եթե նույնիսկ հրահանգ չունեին, մտածում էին, որ նման բան անելով՝ ինչ-որ մեկը կուրախանա վերեւներում: Հստակ բիրտ ուժ էին կիրառում՛՛:
Նա հավելեց, որ 9 հոգով հարձակվել էին իր վրա: Հավելենք, որ Քոչարյանը կապտուկներ ուներ:
՛՛Այս անգամ զուտ վարչական իրավախախտմամբ չեն բերման ենթարկել, այլ խուլիգանության կասկածանքով: Երեւի փորձելու են քրեական գործ հարուցել: Դա աբսուրդ է, դատարկություն է, բայց երեւի սրանով ուզում են էլ ավելի կոպիտ ապօրինությունների գնալ՛՛,-ասաց նա:


