չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինքը նման ցանկություն ունեցել է, բայց ես դեմ եմ արտահայտվել. Ալեն Սիմոնյանը՝ իր խորհրդականի՝ ԿԿՀ անդամ դառնալու մասին

Ինքը նման ցանկություն ունեցել է, բայց ես դեմ եմ արտահայտվել. Ալեն Սիմոնյանը՝ իր խորհրդականի՝ ԿԿՀ անդամ դառնալու մասին

Իմ խորհրդականը չի առաջադրվելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ այդ պաշտոնի համար առաջադրվելու է ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը:

«Ինքը նման ցանկություն ունեցել է, բայց ես դեմ եմ արտահայտվել առնվազն նրա համար, որ ինքն ինձ այստեղ պետք է եւ չի առաջադրվելու, նման բան չկա: Ինքը ցանկություն հայտնել է, ես ասել եմ՝ չի լինի, որովհետեւ նախ դու ինձ համար պետքական ես, երկրորդը, դա սխալ կընկալվի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իմ հետ կապված երբեւէ քննարկում չի եղել, բայց սխալ է, որ իմ խորհրդականը գնա այդ պաշտոնին, որ լրագրողները դրա համար հարց տան: Իմ եղբայրն է աշխատանքից արդեն 6-7 ամիս դուրս եկել, որպեսզի որեւէ ձեւով հնարավոր չլինի որեւիցե բան փորձել իմ հետ կապել»,-ասաց նա:

  • Կիսվել: