Ինքը չպիտի նախարար լինի. քաղաքացին` Ավանեսյանին
Առողջական խնդիրներ ունեցող երիտասարդի մայրն այսօր Նիկոլ Փաշինյանին բողոքեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից։
«Առողջապահության նախարարը կեղծում է, երկու ամբուլատոր քարտ է պահում, ինքը չպիտի նախարար լինի։ Իմ խնդրի ու պոլիկլինիկայի ապօրինությունների մասին շատ լավ տեղյակ է նախարարը»,– բորբոքված կինը դիմեց Փաշինյանին։
Փաշինյանը կնոջն առաջարկեց տվյալները փոխանցել Ավանեսյանին՝ խնդիրը հասկանալու համար։


