Ինքնությունը պահելու համար շատ կարեւոր է, որ պահպանվեն պետական ինստիտուտները․ Դուլյան
Դեկտեմբերի 10-ին, գուցե եւ առաջինը խորհրդային միության տարածքում, մենք որոշեցինք, որ անկախ լինելու մեր այս իրավունքը միայն ու միայն համաժողովրդական հանրաքվեով կարող ենք մենք աշխարհին ներկայացնել: Այս մասին այսօր տեղի ունեցած համաժողովին հայտարարել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Մենք գնացինք այդ քայլին եւ անկախության հանրաքվեն իրականացնելով ցույց տվեցինք, որ սա ամբողջ Արցախի, նախկին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական կամքն է նրանց երազանքն է: Մենք այն ժամանակ անկախ պետություն հռչակելով փորձում էինք Հայաստանին զերծ պահել միջազգային սանկցիաներից եւ բոլոր վտանգներից: Եւ հիմա որ խոսում են վտանգի մասին, պետք է հիշեն, որ Արցախում երբեք ՀՀ-ի վտանգ չեն ստեղծել»,-ասաց նա:
Արցախի ԱԺ նախկին նախագահը նշում է, որ արցախյան ինքնությունն ու պետական ինստիտուտները միամյանց փոխկապակցված են, եւ պետք է զուգահեռաբար պահել երկուսն էլ:
«Եթե մենք ուզում ենք, որ Արցախի երիտասարդ սերունդը մոռացության չտա հայրենիք վերադառնալու, Արցախը վերադարձնելու թեման, եթե դրան գումարվի ինքնության կորուստը սա շատ լուրջ հարված կարող է լինել հայության այս հատվածի համար: Իսկ որ Արցախը կրել է հայության պատիվն ու արժանապատվությունը, պահել է ազատության ու անկախության դրոշը կրողի կարգավիճակը անհնար է մի քանի ամսում մոռանալ»,- ասաց նա:
Ղուլյանը նշում է, որ ինքնությունը պահելու համար շատ կարեւոր է, որ պահպանվեն պետական ինստիտուտները: