երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ինքնության հեղափոխության մեկնարկը տրված է․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Ինքնության հեղափոխության մեկնարկը տրված է․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված է․

«Մայիսյան հաղթական եռատոնի խորհուրդը հիմք ընդունելով՝  «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ազդարարում է ինքնության հեղափոխության (հեղափոխություն հանուն ինքնության) մեկնարկը: Այն ենթադրում է  հեղափոխություն նախևառաջ գիտակցության մեջ, որն իր հերթին որպես արդյունք կհանգեցնի խիստ որոշակի և ռացիոնալ գործողությունների:

Լայն առումով «ինքնության հեղափոխության» հիմքում ընկած է մեր նվաստացումն ու  անզորությունը պայքարի փոխակերպելու կամքը և վճռականությունը: Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իր չափով և իր տեղում մասնակցել այս գործընթացին և պայքարի իր օրինակով փոփոխությունները դարձնել անխուսափելի:

Խորքային ճգնաժամի և գոյաբանական սպառնալիքների առջև կանգնած հասարակությունները պատմականորեն և նույնիսկ տեսականորեն այլ ճանապարհ չեն ունցել դրանց հաղթահարման համար:

մասնակցի՛ր ինքնության հեղափոխությանը

անզորությունդ փոխարինի՛ր պայքարով

#միհամակերպվիր

#պայքարիր

#ԻնքնությանՀեղափոխություն»։

  • Կիսվել: