հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Infiniti»-ն Գառնի-Հացավան ճանապարհին  բախվել է քարերին և կողաշրջվել․ վարորդին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները

«Infiniti»-ն Գառնի-Հացավան ճանապարհին բախվել է քարերին և կողաշրջվել․ վարորդին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Գառնի-Հացավան ավտոճանապարհին՝ Հացավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական  կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: