շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինեսսա Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, նրան հոսպիտալացրել են. վարակված են նաև փաստաբանի ամուսինն ու երկու երեխաները

Ինեսսա Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, նրան հոսպիտալացրել են. վարակված են նաև փաստաբանի ամուսինն ու երկու երեխաները

ArmDaily.am-ն օրեր առաջ գրել էր, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ մոտ կորոնավիրուս է հաստատվել: Փաստաբանների պալատից մի քանի փաստաբան կորոնավիրուսի թեստ էր հանձնել։ Պետրոսյանի ամուսինը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը ևս թեստ է հանձնել, սակայն իր մոտ թեստը բացասական է եղել։

ArmDaily.am-ի տեղեկություններով Ինեսսա Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, նրան երկու օր առաջ տեղափոխել են Արտաշատի ԲԿ, քանի որ Երևանի հիվանդանոցներում տեղ չի եղել: Թեստը դրական է եղել նաև նրա փաստաբան ամուսնու մոտ: Նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց: Վարակված են նաև նրա երեխաներից երկուսը՝ դուստրը և որդին: Այժմ դուստրը փաստաբանի հետ հիվանդնոցում է, իսկ որդին՝ տանը: Միայն տան փոքրը վարակված չէ, բայց նա էլ դրական թեստով եղբոր հետ գտնվում է նույն տանը:

  • Կիսվել: