շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ինձ խոշտանգում էին ու պահանջում ցուցմունք ԱԱԾ տնօրենի եւ գլխավոր դատախազի դեմ. Տիգրան Առաքելյան

Ինձ խոշտանգում էին ու պահանջում ցուցմունք ԱԱԾ տնօրենի եւ գլխավոր դատախազի դեմ. Տիգրան Առաքելյան

ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը նոր տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ իրեն խոշտանգել են եւ ստիպել ցուցմունք տալ ԱԱԾ տօրեն Արմեն Աբազյանի դեմ:

«Ինձ խոշտանգում էին ու հարցնում էին՝ Աբազյան Արմենին  ճանաչում ես, ասում եմ՝ այո, հետո հարցնում են՝ Աբազյան Արմենին երբ ես վերջին անգամ տեսել, ասում եմ, որ չեմ կարող հիշել, հեռուստացույցով եմ տեսել, անձամբ չեմ ճանաչում: Արա΄, քեզ էշի տեղ ես դրել, քեզ անձամբ էր տալիս ինֆորմացիան, թե Անդոյի միջոցով: Անդո ասելով վստահաբար գիտեմ, որ ինքը նկատի ունի Անդրանիկ Սիմոնյանին: Նոիյնաբովանդակ ցուցմունք էր պահանջում ինձանից գլխավոր դատախազի վրա՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազի ամուսինը  2007-2008 թվականներից իմ ամենամոտ ընկերներից մեկն է»,- ասել է նա՝ պատմելով իրեն խոշտանգելու պատճառների մասին:

Նշենք, որ ավելի վաղ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել, պատմելով, որ իրեն ՔԿ-ում խոշտանգել են, այդ թվում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել, պատմելով, որ իրեն ՔԿ-ում խոշտանգել են, այդ թվում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Ի պատասխան դրա Քննչական Կոմետեի խոսնակ Գոռ Աբրահամյանը InfoPort.am-ին հայտնել էր. «Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները»։
 
Նշենք, որ Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ։ Նա 2 օր առաջ ձերբակալվել էր դատարան ներկայացվելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։
 
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 10-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) եւ 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը): Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։

  • Կիսվել: