Ինձ համար մեծ պատիվ էր Կոմանդոսի հետ անձնական ջերմ հարաբերություններ ունենալը. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ցավակցությունն է հայտնել Կոմանդոսի՝ լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:
Քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՛՛Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի մահը մեծ կորուստ է մեզ համար։
Նա մեր ռազմական հաջողությունների գլխավոր կերտողներից մեկն էր ու վերջին տասնամյակներին իր հաղթական կերպարով գոտեպնդում էր մեզ։ Ինձ համար մեծ պատիվ էր Կոմանդոսի հետ անձնական ջերմ հարաբերություններ ունենալը։
Հանգչի՛ր խաղաղությամբ, Զորավար։ Քո սերմանած հաղթանակի գաղափարը միշտ մեզ հետ կմնա՛՛։