երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինձ դիմավորեցին աղուհացով. Ալեն Սիմոնյանը՝ Կիպրոս կատարած իր այցի մասին

Ինձ դիմավորեցին աղուհացով. Ալեն Սիմոնյանը՝ Կիպրոս կատարած իր այցի մասին

Ինձ Կիպրոսում դիմավորեցին աղուհացով, ամենաբարձր մակարդակով՝ հայ համայնքի ներկայացուցիչներից սկսած, այնտեղի իշխանություններով վերջացրած: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կիպրոս կատարած պաշտոնական այցին, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչներն իրեն դիմավորել էին ՛՛հողատու՛՛, ՛՛դավաճան՛՛ վանկարկումներով:

Ինչպես նշեց Սիմոնյանը՝ իրեն ակցիայով դիմավորած հայերը չորս հոգի էին. ՛՛Եթե չորս հոգուն, որոնք առաջին իսկ վայրկյանից մի քիչ զարմացել էին, որ ես մոտեցա իրենց և հարցրի՝ ինչ է եղել, դուք համարում եք հայ համայնք և ուզում եք դրա հետ բան կապել, ես չեմ համարում հայ համայնք: Չորս հոգի էին, հետո զգացին, որ չի ստացվել ակցիան, մյուս օրը երեկոյան կարողացան ութ հոգով գալ նույն մարդկանցով, և ես արդեն ասել եմ, որ դա իրենց իրավունքն է, կարող են բողոքել ամեն ինչի դեմ՛՛:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ նման ակցիաները համարում է վաղուց արդեն իրենց արդիականությունը կորցրծ, որովհետև ՀՀ ժողովուրդը, նրա խոսքով, վաղուց պատասխանել է այն հարցին, թե ով է ՛՛հողատու՛՛, և ով՝ ՛՛դավաճան՛՛:

 

  • Կիսվել: