ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչու լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների ժամանակ դրոններ օդ բարձրացրել․ «Հրապարակ»

Ինչու լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների ժամանակ դրոններ օդ բարձրացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների եւ երթերի ժամանակ դրոններ՝ նկարահանող սարքեր օդ բարձրացնել եւ ցույց տալ մասնակիցների թիվը, քանի որ իշխանությունը խլացուցիչներ է տեղադրում տվյալ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենաներում։ Դրանք աշխատում են այսպես․ կառավարումից զրկում են սարքը, եւ դրոնները 10-15 մետր օդ բարձրանալով՝ վայր են ընկնում։

Միայն իշխանական շրջանակներն են կարողանում բարձրից նկարահանել ընդդիմադիրների ակցիաները, քանի որ նրանց հասանելի են անվտանգության կոդերը, որով հնարավոր է շրջանցել արգելքները։ Սրանով է պայմանավորված, որ իշխանական կողմն իր ուզած պահին ու ժամին ֆիքսում է բողոքի ակցիաները եւ, որպես կանոն, նկարահանում ու հրապարակում ոչ մարդաշատ հանրավաքների լուսանկարներ։ Ի դեպ, սկզբում Հանրապետության հրապարակի տարածքում էր միայն խլացուցիչ տեղադրված, իսկ հիմա ամենուր է։ Մասնագետները ենթադրում են, որ հատուկ մեքենաներով դրանք ուղեկցում են երթը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: