երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինչու՞ է ջրի սակագինը բարձրանում, եթե կար պայմանավորվածություն. վարչապետը պարզաբանում է՝ ինչ է փոխվել

Ինչու՞ է ջրի սակագինը բարձրանում, եթե կար պայմանավորվածություն. վարչապետը պարզաբանում է՝ ինչ է փոխվել

Եթե հիմա այդ լուծմանը չգնանք, 2024 թվականին ջրի գինն այնքան կբարձրանա, որ համափաչության խնդիր կունենանք։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ինքը հայտարարել էր, որ ՛՛Վեոլիա ջուր՛՛ ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ մինչեւ 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա, սակայն հաջորդ տարվանից ջրի գինը բարձրանալու է 20 դրամով:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ պայմանավորվածության մասին էր խոսքը, եւ ինչ փոխվեց, որ արդեն հաջորդ տարվանից սկսելու ենք ավելի շատ վճարել՝ Փաշինյանը նշեց, որ սոցիալապես անապահով եւ խոցելի խավերի համար ջրի գինը չի փոխվի:

Նա ասաց. ՛՛Հիմա այս կոմբինացիայի արդյունքում հասել ենք մի իրավիճակի, որ հաստատուն պարամետրերը հիմա արդեն առաջիկա 10 տարվա ընթացքում փոփոխությունների չենթարկվեն, եթե այդ փոփոխականներն էլ մնան իրենց նույն տրամաբանության մեջ, մենք հիմա դրանով լուծել ենք հարց, որ 10 տարի ջրի գինը որոշակի կայուն մնա։

Նախկինում ձեւավորված որոշակի պարամետրեր կար, հետագայում մենք վերլուծեցինք, հասկացանք՝ եթե հիմա մենք այդ լուծմանը չգնանք, 2024 թվականին այնքան կբարձրանա, որ ֆորմալ առումով դե յուրե մենք կմնանք դրա շրջանակում, բայց ե ֆակտո կստացվի՝ այն, ինչը մինչեւ 2024-ը չի բարձրացել, 2024-ից հետո մի բան էլ կրկնակի բարձրանում ու դուրս է գալիս՛՛։

  • Կիսվել: