հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչու է Չինաստանը, Ռուսաստանի նման, Հայաստանը համարում ստրատեգիական գործընկեր. Հրանտ Բագրատյան

Ինչու է Չինաստանը, Ռուսաստանի նման, Հայաստանը համարում ստրատեգիական գործընկեր. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծություն է ներկայացրել։

Նա , մասավորապես, գրել է․

 

«Մեր նախնական վերլուծությունը արդեն հուլիսի վերջերին ցույց էր տվել, որ Չինաստանի տնտեսությունը 2020-ի 2-րդ եռամսյակում գերազանցել է ԱՄՆ-ի տնտեսությանը։ Իրոք 2-րդ եռամսյակում Չինաստանի տնտեսական աճը կազմել էր 103.6%։ ԱՄՆ տնտեսություն նվազել էր 31.7%-ով։

Այսօր արդեն Չինաստանի նախագահ Սի Ցզին Պինը հայտարարեց, որ իրենք անցել են ԱՄՆ-ին։ Ամենայն հավանականությամբ սա ժամանակավոր է, քանզի ԱՄՆ տնտեսությունը կարող է վերականգնվել։

Բոլոր դեպքերում չինական տնտեսական աճը ՀՀ համար լավ է։ Չինաստանը ՌԴ նման ՀՀ-ին համարում է ստրատեգիական գործընկեր։ Հիմնական պատճառը երկրի արևելքում թյուրք ույգուրների խնդիրն է»։

  • Կիսվել: