երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ինչպիսին էր անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

Ինչպիսին էր անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում։

 

««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում։
Տնօրեն Լևոն Ազիզյանը հանդիպում է ունեցել Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի ղեկավար Արման Ավագյանի հետ։
Կենսաբազմազանության մոնիթորինգի կարողությունների բարելավման նպատակով կնքված երկկողմ դրամաշնորհային պայմանագրի շրջանակում ՊՈԱԿ-ին նվիրաբերվել է գույք։
«Դիլիջան» ազգային պարկում
Տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում հյուրընկալել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Վերականգնման վարկերի բանկի (KfW) և WWF Հայաստանի ներկայացուցիչներին։ Գերմանական պատվիրակությունը ծանոթացել է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում գրանցված վերջին թարմացումներին և հաջողություններին, մարտահրավերներին։
«Սևան» ազգային պարկում
➡ Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում հրդեհ է բռնկվել։ Ազգային պարկի, #էկոպարեկային_ծառայության աշխատակիցների և փրկարար ծառայության հրշեջ-փրարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։
➡ Հանրային լողափերում ընթանում են լողափնյա սեզոնի նախապատրաստական աշխատանքներ։ Այդ առիթով ՊՈԱԿ-ի ղեկավարի և ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ են կազմակերպվել։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
➡ Խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման նպատակով իրականացվել է ստուգայց «Զանգեզուր» պետական արգելավայրի բարձրադիր հատվածներում․ ուսումնասիրվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հայկական մուֆլոնի, Բեզոարյան այծի, Գորշ արջի և Կովկասյան ընձառյուծի բնակելի և անցումային հատվածները, կատարած տեղաշարժերը, ոտնահետքերն ու թողած հետքերը: Մշտադիտարկման արդյունքում հանդիպել են Գորշ արջեր և Հայկական մուֆլոններ։
➡ Իրականացվել են «Շիկահող» և «Զանգեզուր» մասնաճյուղերի տարածքներում տեղադրված առցանց տեսահսկման համակարգերի սպասարկման աշխատանքներ։
Հայաստանի բնության պետական թանգարանում
Բացվել է «Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն»-ի պատանի նկարիչների «Սեր դեպի բնությունը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս․թ․ հուլիսի 20-ը։
Արգելոցապարկային համալիրում
➡ ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող տարածքներում իրականացվել է դաշտային ուսումնասիրությունների ընթացքում հավաքված բույսերի տեսակային կազմի ճշգրտում:
➡ «Էրեբունի» պետական արգելոցում երեք տեսակի վայրի ցորենի հասունացման շրջանն է․ «ՄԻՐ» հեռուստաընկերությունը թեմատիկ նկարահանում է կազմակերպել արգելոցում:
«Արփի լիճ» ազգային պարկում
Ճանաչողական շրջայց է կազմակերպվել Շիրակի պետհամալսարանի ուսանողների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: