երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ինչպես պետք է դիմել բուհ ընդունվելու համար․ մնացել է հաշված օրեր

Ինչպես պետք է դիմել բուհ ընդունվելու համար․ մնացել է հաշված օրեր

2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը սկսվել է:

Ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը պետք է մուտքագրվեն Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Յուրաքանչյուր քննության համար դիմորդը պետք  է վճարի 1500 դրամ:

  • Կիսվել: