հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինչպես պատահեց, որ կորոնավիրուսը ներթափանցեց ծերանոց ու մանկատուն. պարզաբանում է նախարարը

Ինչպես պատահեց, որ կորոնավիրուսը ներթափանցեց ծերանոց ու մանկատուն. պարզաբանում է նախարարը

Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչպես են տարեցների տան ու մանկատան շահառուները, և ինչպես է պատահել, որ կորոնավիրուսը այդ հաստատություններ է ներթափանցել: ավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նա ասաց. «Եթե դիմակ չկրելու համար քաղաքացին տուգանքի է ենթարկվում, ապա այս դեպքում ի՞նչ պետք է արվի»:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյաննա ասաց. «Դեռեւս փետրվարից մենք հրահանգներ ենք տվել բոլոր փակ տիպի հաստատություններին՝ տուն-ինտերնատներ, խնամքի տներ, մանկատներ, քրեակատարողական հիմնարկներ, բանակ եւ այլն, տեղում միջոցառումներ իրականացնելու համար, որպեսզի նվազեցվի այն ռիսկը, որին կենթարկվեն այդ փակ հաստատությունները:

Սակայն 100 տոկոսով բացառել դա, բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ, քանի որ մարդիկ, միեւնույն է, պետք է գնան տուն, գան: Դժբախտաբար ունենք երկու նման օջախ՝ մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը: Մանկատան մասով ասեմ, որ այս հիվանդությունը երեխաների համար ավելի քիչ վտանգավոր է: Հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ մշտական բժշկի ներկայությամբ եւ կարիքի դեպքում նոր հոսպիտալիզացիա արվի:

Տուն-ինտերնատի մասով սկզբի մի քանի օրերը նույն ձեւով էինք աշխատում, մինչեւ պարզեցինք բոլոր վարակված անձանց: Սակայն հետագայում այն քաղաքացիները, որոնք հիվանդանոցային բուժօգնության կարիք ունեին տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ թեթեւները՝ հյուրանոցներ: Շուտով կունենանք դուրս գրումներ»:

  • Կիսվել: