չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ինչպես կարող են Երևանի բնակիչները մասնակցել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծմանը

Ինչպես կարող են Երևանի բնակիչները մասնակցել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծմանը

«Ակտիվ քաղաքացի» հարթակի բջջային հավելվածը բնակիչներին հնարավորություն է տալիս մասնակցել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծմանը: Հավելվածը հնարավորություն է տալիս քաղաքացու գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն, կցելով լուսանկար և տեսանյութ:

Հայտերն ընդունվում են բոլոր լեզուներով, սակայն պարտադիր է, որ հայերեն դիմումները գրված լինեն հայատառ: Քաղաքացին խնդրի լուծման մանրամասների վերաբերյալ ծանուցվում է, որից հետո ստանում է հնարավորություն՝ գնահատելու կատարված աշխատանքը:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։

  • Կիսվել: