ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՍՀՆ-ն 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին 1712 անձի տրամադրել է 3770 աջակցող միջոց

ԱՍՀՆ-ն 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին 1712 անձի տրամադրել է 3770 աջակցող միջոց

ԱՍՀՆ-ն 2023 թվականի հունվար և փետրվար ամիսների ընթացքում 1712 անձի տրամադրվել է 3770 աջակցող միջոց։  
 
ԻՆՉ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝  

Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։  
 
Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։  
 
Երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների վերանորոգման ծառայության և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչություն (ք․ Երևան, Արմենակյան 129):

  • Կիսվել: