երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա

Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն։

Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։

2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, ռիսկայնության աստիճանից, մասնագետները կարող են ստանալ 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի հավաստագիր։ Իսկ կազմակերպությունների համար առանձնացվել է լիցենզիայի 3 դաս, որից կախված՝ նրանք իրավունք կունենա իրականացնելու տարբեր բարդության քաղաքաշինական գործունեություն՝ 1-5 ռիսկայնության աստիճանի օբյեկտներում։

Լիցենզիան և հավաստագիրը գործելու են 5 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: