Ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարի երեխան արտասահմանում սովորում. պարզաբանում է նախարարը
Կարծում եմ՝ իմ երեխաների կրթության իրավունքը եւ իրենց անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ իր զավակներից մեկը կրթություն է ստանում արտասահմանում:
Հարցին՝ ձեր երեխաները Հայաստանի հետ հույս չեն կապո՞ւմ, նախարարը պատասխանեց. «Այս պահին իմ երեխաներից մեկն է միայն, որ բարձրագույն կրթության համակարգ է մուտք գործել եւ իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ կրթությունը շարունակում է: Այդ բուհը չի գտնվում Հայաստանում եւ ես համարում եմ, որ դուք մտնում եք անձնական տվյալի տիրույթ, որի իրավունքը բացարձակապես չունեք:
Իմ երեխաները, ինչպես ցանկացած այլ քաղաքացու երեխա, ազատ են որոշելու՝ որտեղ իրենց կրթությունը շարունակել: Ոչ մեկը չի ասել, որ եթե իրենց մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սահմանափակված լինեն իրենց որոշման ազատության մեջ»:



