երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ պայմանով քաղաքացիները բացեցին Մարտունի-Վարդենիս ճանապարհը

Ինչ պայմանով քաղաքացիները բացեցին Մարտունի-Վարդենիս ճանապարհը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ քաղաքացիները այսօր փակել էին Մարտունի-Վարդենիս ճանապարհը եւ պահանջում էին Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը:

Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Ահարոն Խաչատրյանը, վերջինս հայտնեց, որ խոսել է մարզպետի հետ, 10 օրվա ընթացքում կբանակցեն, եթե փոփոխություն չլինի, նորից կդիմեն նման քայլերի: Ահարոն Խաչատրյանի խնդրանքով բնակիչները բացեցին ճանապարհը:

Հիշեցնենք, որ եկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

 

  • Կիսվել: